ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիու՞մ...

«Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիու՞մ...
09.04.2025 | 13:41

«Գյումրիում մենք պետք է առաջադրենք մեր թեկնածուին: Մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել, զբաղեցրել ենք առաջին տեղը»,- այսօր ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ընդ որում, նա այս հայտարարությունը հնչեցրել է ՔՊ վարչության նիստից հետո, որում, դատելով կարճ տեսանյութից, քննարկվել է նաև Գյումրիի ընտրությունների հարցը

Հայաստանում ՏԻՄ-երը, ըստ էության, ղեկավարվում են խորհրդարանական մոդելով:

Եթե անգամ Գյումրիի ավագանու չորս ընդդիմադիր խմբակցությունները կոալիցա չեն կազմել, այնուամենայնիվ՝ աներկբա հայտարարել են, որ ապահովելու են ՔՊ պարտությունը կամ Վարդան Ղուկասյանի հաղթանակը:

Մի խոսքով, ՔՊ-ն «մենության» մեջ է և նրա 14 մանդատը 17 դառնալու, այսինքն՝ հաղթանակ ապահովելու պոտենցիալ չունի:

Խորհրդարանական համակարգերում փոքրամասնությունը թեկնածու չի առաջադրում, եթե ձևավորվել է մեծամասնություն՝ կոալիցիայով կամ գոնե այնպիսի հրապարակային հայտարարություններով, որոնք ընդդիմադիր ուժերի կողմից հնչել են հետընտրական Գյումրիում:

Այս իրողությունները միանգամայն ոչ ադեկվատ են դարձնում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կամ ավագանու նիստում Սարիկ Մինասյանի առաջադրումը, եթե, իհարկե, Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ «քաղաքական անասնագողության» ակտ չի արձանագրվել կամ նման բան անելու ցանկություն չկա մինչև ապրիլի 16-ը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ